Ընտրեք, թե ինչպես եք ուզում գտնել ձեր հաճախորդներին

Google Ads-ն առաջարկում է գովազդի տարատեսակ ձևաչափեր՝ տեքստային որոնման և գրաֆիկական մուլտիմեդիա հայտարարություններ, տեսագովազդ YouTube-ում և շարժական գովազդ հավելվածների համար, որոնց միջոցով դուք կարող եք հասնել ձեր թիրախային հաճախորդին:

Գտեք՝ ում ուզում եք

Գովազդեք ձեր երկրում կամ աշխարհով մեկ

Google Ads-ի միջոցով դուք կարող եք ցուցադրել ձեր գովազդը մարդկանց, որոնք ձեր մոտակայքում են գտնվում կամ բնակվում են երկրագնդի մյուս ծայրում: Դուք ինքներդ եք որոշում՝ ինչ տարածք կամ երկրներ ընտրել:

Գնահատեք արդյունքները

Առաջնորդվեք ճշգրիտ տվյալներով

գրաֆիկական գծի պատկերակ

Հետևեք ձեր գովազդի արդյունավետությանը

Google Ads-ի միջոցով դուք կարող եք հետևել, թե քանի մարդ է տեսել գովազդը, այցելել ձեր կայք կամ զանգարահել ձեզ: Դուք նաև հնարավորություն ունեք թիրախավորելու մարդկանց որոշակի խումբ, եթե ձեր ձեռնարկությունը նեղ մասնագիտացված է:

ընտրության պատկերակ

Փորձարկեք ձեր գովազդը

Փորձեք գովազդի տարբեր տեսակներ՝ առավել արդյունավետն ընտրելու համար:

կառավարման վահանակի պատկերակ

Վերահսկեք բյուջեն

Կարգավորեք ձեր բյուջեն ըստ անհրաժեշտության: Դուք նաև ցանկացած պահի կարող եք ավարտել գովազդային արշավը՝ առանց լրացուցիչ գանձումների: