Պատմեք ձեր մասին տեսագովազդում
Պոտենցիալ հաճախորդները կտեսնեն ձեր գովազդը YouTube-ում տեսանյութեր դիտելիս կամ որոնելիս, իսկ դուք կվճարեք, միայն եթե գովազդը հետաքրքրի նրանց:
Տեսագովազդները կարող են օգնել ձեզ ընդլայնել բրենդի ճանաչելիությունը՝ գրավելով գնորդների ուշադրությունը և ստեղծելով պահանջարկի բարձր մակարդակ:
ՍկսելԿատարեք առաջին 3 քայլը
Ստեղծեք ձեր տեսագովազդը
Ներբեռնեք ձեր տեսանյութը YouTube: Մենք կօգնենք ձեզ ընտրել ցուցադրման լավագույն տևողությունը՝ ձեր նպատակներին համապատասխան:
Ընտրեք ձեր լսարանը
Իմացեք, թե ով է դիտում ձեր տեսանյութերը՝ ըստ վայրի, տարիքի, հետաքրքրությունների և այլ հատկանիշների:
Նշեք բյուջեի չափը
Որոշեք ձեր օրական բյուջեն և ամսական սահմանաչափը: Դուք երբեք նախատեսվածից ավել չեք վճարի:
Գրավեք ձեր լսարանին տեսագովազդի միջոցով
Դրդեք օգտատերերին գործողությունների
Տեսագովազդի միջոցով դուք կարող եք խրախուսել մարդկանց որոշակի գործողություններ կատարել, օրինակ՝
- այցելել ձեր կայքը, ծանոթանալ ապրանքներին և բրենդին,
- դիտել այլ տեսանյութեր ձեր YouTube ալիքում, ինչը կնպաստի լսարանի ընդլայնմանը և բրենդի ճանաչելիությանը:
Ընտրեք ճիշտ լսարանը
Ընտրեք, թե ում եք ուզում ցուցադրել ձեր տեսագովազդը՝ ըստ վայրի, հետաքրքրությունների և այլ տվյալների: Այն կցուցադրվի նման տեսանյութերի հետ և որոնման արդյունքներում: Տեսագովազդը կարող է օգնել անմիջական կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ:
Վճարեք, միայն երբ մարդիկ դիտում են ձեր գովազդը
Մեր ճկուն գնային համակարգը նախատեսում է գրեթե ցանկացած բյուջե: Դուք վճարում եք, միայն երբ մարդիկ դիտում են ձեր գովազդը առնվազն 30 վայրկյան կամ գործողություն կատարում՝ կապված գովազդի հետ, օրինակ՝ սեղմում են գործողության կոչով օվերլեյի, քարտի կամ ուղեկից ազդերիզի վրա:
Ստացեք վիճակագրություն իրական ժամանակում
Կցեք ձեր Google Ads հաշիվը YouTube ալիքին՝ արդյունավետության մասին լրացուցիչ վիճակագրական տվյալներ տեսնելու համար: Բացի այդ, YouTube Analytics գործիքը կօգնի ձեզ հասկանալ, թե ովքեր են դիտում ձեր գովազդը և ինչ գործողություններ են անում: