Առևտրային արշավներ
Խթանեք ձեր ապրանքները
Դիմեք գնորդների, որոնք արդեն որոնում են ձեր ապրանքները համացանցում, շարժական սարքերում կամ խանութներում: Դուք կվճարեք, միայն երբ նրանք սեղմեն գովազդի վրա՝ ձեր կայք անցնելու կամ ապրանքները դիտելու համար:
Առաջին առևտրային գովազդը ստեղծելու համար նախ գրանցվեք Google Merchant Center-ում:
ՍկսելԿատարեք առաջին 3 քայլը
Ներբեռնեք ձեր ապրանքները
Ներբեռնեք ապրանքների նկարագրությունները Google Merchant Center, որպեսզի գնորդները ծանոթանան ձեր առաջարկին:
Ստեղծեք արշավ
Առևտրային արշավ ստեղծելու համար կապ հաստատեք ձեր Google Merchant Center և Google Ads հաշիվների միջև:
Նշեք բյուջեի չափը
Որոշեք ձեր ամսական բյուջեի սահմանաչափը: Դուք կվճարեք, միայն երբ մարդիկ, սեղմելով գովազդին, անցնեն ձեր կայք կամ դիտեն ձեր ապրանքները:
Առաջարկեք ձեր ապրանքները իսկապես հետաքրքրված մարդկանց
Իրականացրեք ձեր նպատակները
Մեր առևտրային գովազդի միջոցով դուք կարող եք՝
- խթանել ձեր կայքի և խանութի ապրանքները,
- գտնել առավել հետաքրքրված հաճախորդների,
- ավելացնել կայքի և խանութի այցելուների քանակը:
Խթանեք ձեր ապրանքները
Առևտրային գովազդը շատ ավելի լայն հնարավորություններ ունի, քան հասարակ տեքստային հայտարարությունը: Այն ներառում է ապրանքի լուսանկարը, անվանումը, գինը, խանութի անունը և այլ տեղեկություններ:
Վերլուծեք և բարձրացրեք արդյունավետությունը
Մեր գործիքների և մանրամասն հաշվետվությունների շնորհիվ դուք միշտ կիմանաք, թե որքան արդյունավետ է ձեր գովազդը և ինչպես օպտիմալացնել այն: