Համապարփակ արշավներ հավելվածների համար
Գտեք մարդկանց, ում դուր կգա ձեր հավելվածը
Համապարփակ արշավների միջոցով դուք կարող եք խթանել iOS կամ Android համակարգի համար ձեր հավելվածը Google Որոնում, YouTube, Google Play և այլ ծառայություններում: Մեր տեխնոլոգիան կօպտիմալացնի գովազդը, որպեսզի այն ցուցադրվի նման հավելվածներով հետաքրքրված լսարանին:
ՍկսելԿատարեք առաջին 3 քայլը
Ստեղծեք ձեր հավելվածի գովազդը
Մենք կօգնենք ձեզ ստեղծել գովազդ հավելվածի մասին տեղեկությունների հիման վրա: Դուք նաև կարող եք ավելացնել պատկերներ և տեսանյութեր:
Ընտրեք ձեր բյուջեն
Նշեք թիրախային գինը տեղադրման համար (tCPI) և օրական բյուջեի առավելագույն չափը: Դուք ցանկացած պահի կարող եք փոփոխել այս արժեքները:
Նշեք ձեր նպատակները
Ընտրեք՝ ինչ գործողություններ կատարեն օգտատերերը, և մենք կցուցադրենք ձեր գովազդը ճիշտ մարդկանց:
Խթանեք ձեր հավելվածը Google-ի ծառայություններում՝ մեկ արշավի միջոցով
Որն է ձեր նպատակը
Ձեր գովազդը ավտոմատ կերպով կօպտիմալացվի, որպեսզի այն տեսնեն ձեզ համար կարևոր օգտատերերը: Որոշեք, թե ինչ կցանկանայիք, որ մարդիկ անեն՝
- պարզապես տեղադրել հավելվածը՝ առանց հետագա գործողությունների անհրաժեշտության,
- կամ գործողություններ կատարել հավելվածում, օրինակ՝ պատվիրել ապրանք կամ անցնել 2-րդ մակարդակ:
Ստեղծեք և դիտեք ձեր հավելվածի գովազդը
Մենք կօգնենք ձեզ ստեղծել գովազդ՝ օգտագործելով հավելվածի մասին տեղեկությունները Play Խանութում կամ App Store-ում և ձեր տրամադրած համառոտ տեքստը (մինչև չորս տող): Դուք նաև կարող եք ավելացնել ձեր գովազդին պատկերներ կամ տեսանյութ:
Բարձրացրեք գովազդի արդյունավետությունը
Դրույքաչափերի նշանակման խելացի գործիքը կօգնի ձեզ կանխատեսել և բարձրացնել արշավի արդյունավետությունը։
Բարձրացրեք գովազդի արդյունավետությունը Google-ի տեխնոլոգիաների միջոցով
Հավելվածների համար համապարփակ արշավներում կիրառվում են մեքենայական ուսուցման ալգորիթմներ, որոնք իրական ժամանակում վերլուծում են ավելի քան 300 միլիոն ազդանշանի հնարավոր համադրություններ ու լավագույն որոշումներ ընդունում յուրաքանչյուր գովազդի համար: Google-ը կարող է ցուցադրել ձեր գովազը մարդկանց, որոնք ձեր հավելվածին համապատասխանող բառեր կամ հավելվածներ են որոնում: Ձեր գովազդը կարող են տեսնել նաև մարդիկ, որոնք այցելում են ձեր հավելվածի նման այլ հավելվածի նկարագրության էջը: