Արշավներ որոնման համակարգում
Պատմեք ձեր մասին գովազդի միջոցով Google-ի որոնման համակարգում
Յուրաքանչյուր օր օգտատերերը որոնման միլիոնավոր հարցումներ են անում Google-ում: Տեղադրեք ձեր գովազդը որոնման համակարգում, որպեսզի պոտեցիալ հաճախորդները ծանոթանան ձեր բրենդին, դիտարկեն ձեր առաջարկը և համապատասխան գործողություն կատարեն:
Որոնման համակարգում արշավ ստեղծելու համար ընտրեք նպատակ, օրինակ՝ «ուղղորդել ավելի շատ այցելուների դեպի կայք», «ավելացնել վաճառքի ծավալը» կամ «ներգրավել նոր պոտենցիալ հաճախորդների»:
Ընտրելով «վճարում սեղմումի համար» (PPC) տարբերակը՝ դուք կվճարեք միայն արդյունքների համար, օրինակ՝ երբ գովազդի վրա սեղմելուց հետո մարդիկ այցելեն ձեր կայք կամ զանգահարեն ձեզ:
ՍկսելԿատարեք առաջին 3 քայլը
Ստեղծեք գովազդ որոնման համակարգում
Մի քանի րոպեում դուք կարող եք գրել գովազդի տեքստը, որում կպատմեք ձեր առաջարկի մասին:
Ընտրեք ձեր լսարանը
Կապ հաստատեք պոտենցիալ հաճախորդների հետ՝ ընտրելով համապատասխան հիմնաբառեր, որոնք մարդիկ որոնում են Google-ում:
Նշեք բյուջեի չափը
Նշեք օրական բյուջեն և վճարեք սեղմումների համար: Դուք երբեք ամսական սահմանաչափից ավել չեք վճարի:
Դիմեք ճիշտ լսարանի որոնման համակարգում տեղադրված գովազդի միջոցով
Դրդեք օգտատերերին գործողությունների
Որոնման համակարգում գովազդ տեղադրելիս դուք կարող եք ընտրել նպատակը, որին ուզում եք հասնել, օրինակ՝
- բարձրացնել կայքի և խանութի վաճառքների մակարդակը,
- ներգրավել նոր պոտենցիալ հաճախորդների,
- ավելացնել կայքի այցելուների քանակը:
Նշեք գլխավոր տեղեկությունները
Օգտագործեք գովազդային ընդլայնումներ՝ լրացուցիչ տեղեկություններ ավելացնելու համար, օրինակ՝ ընկերության հասցեն, կայքի որոշակի էջերի հղումներ, կարծիքներ ապրանքների մասին և այլն:
Կատարեք ճշգրտումներ
Google Ads-ում դուք կարող եք ստեղծել գովազդի տեքստի մի քանի տարբերակ՝ տեսնելու, թե որն է առավել արդյունավետը:
Հետևեք արշավների արդյունքներին
Արշավների արդյունքները կցուցադրվեն մեր կառավարման վահանակում: Դուք նաև կստանաք հաշվետվություններ, վերլուծական տվյալներ և ընթացիկ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ բարձրացնել արշավների արդյունավետությունը: