Բոլոր ձեր Google Ads հաշիվները մեկ տեղում

Աշխատեք ձեր բոլոր Google Ads հաշիվների հետ մեկ վահանակից: Կառավարեք ձեր արշավները, հաշվետվություններ կազմեք, տրամադրեք մուտքի թույլտվություններ և ուղարկեք հաշիվ-ապրանքագրեր տարբեր հաշիվներից՝ արագ եղանակով:

Սկսել
«Ոլորել» պատկերակ
«Նոր գործիքի շնորհիվ մենք այժմ կարող ենք կառավարել և օպտիմիալացնել մեր աշխատանքը մեկ հաշվից»:
Ջերեմի Լեգրանդ, Kaymu ընկերության Որոնման մարկետինգի բաժնի ղեկավար

Աշխատանքի սկզբունքներ

Ակնթարթային մուտք բոլոր հաշիվներ

ժամացույցի պատկերակ

Տնտեսեք ձեր ժամանակն ընդհանուր մուտքի միջոցով

Դուք կարող եք կցել բոլոր Google Ads հաշիվները կառավարող հաշվին (նախկինում Հաճախորդների կենտրոն կամ MCC) և կառավարել բոլորը մեկ տեղից: Հաշիվ ավելացնելու համար պարտադիր չէ իմանալ գաղտնաբառը: Պարզապես թույլտվություն հայցեք:

տեսանելիության պատկերակ

Աշխատեք միաժամանակ բոլոր ձեր հաշիվների հետ

Կառավարեք կամ դիտեք առանձին հաշիվների ու արշավների մասին տեղեկությունները մեկ հաշվից: Օգտագործեք պիտակներ՝ հաշիվները դասավորելու, ավտոմատացված կանոններ ստեղծելու և ծանուցումները կարգավորելու համար: Բացի այդ, դուք կարող եք արագ սահմանել ձեր օրական բյուջեն, սկսել կամ դադարեցնել արշավներ տարբեր հաշիվներում:

մուտքի պատկերակ

Վերահսկեք հաշիվների մուտքը

Կառավարող հաշիվները հատուկ մշակվել են խոշոր կազմակերպությունների համար: Այս հաշիվներում դուք կարող եք ստեղծել ստորադաս հաշիվներ՝ մյուս կառավարիչներին մուտքի թույլտվություն տալու կամ նրանց մուտքի իրավունքներն անհրաժեշտության դեպքում փոփոխելու համար:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Ստեղծեք մանրամասն հաշվետվություններ

Վերլուծեք արշավների ցուցանիշները և բարձրացրեք դրանց արդյունավետությունը

շախմատաձև պատկերակ

Վերահսկեք արդյունավետությունը և ուղարկեք հաշվետվություններ

Համեմատեք տարբեր հաշիվների տվյալները և հաշվետվություններ կազմեք առանձին հիմնաբառերի արդյունավետության կամ ցանկացած այլ ցուցանիշների վերաբերյալ: Դուք նաև կարող եք կարգավորել հաշվետվությունների կանոնավոր, ավտոմատ կերպով ստեղծումն ու ուղարկումը:

գրաֆիկական գծի պատկերակ

Հետևեք կոնվերսիաներին միաժամանակ մի քանի հաշիվներում

Դիտեք կոնվերսիաները բազմակի Google Ads հաշիվներում կոնվերսիաների վերահսկման միասնական կոդի միջոցով: Այս գործառույթը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի պարզ ու ճշգրիտ հաշվետվություններ, հետևել հիմնաբառերի վիճակագրությանը և արագացնել ձեր կայքի աշխատանքը:

Միավորեք բոլոր հաշիվ-ապրանքագրերը

Հաշիվ-ապրանքագիր ստեղծելը երբեք այսքան դյուրին չի եղել

«Շնորհակալություն» պատկերակ

Պարզեցրեք հաշիվ-ապրանքագրերի ներկայացման գործընթացը

Միասնական հաշիվ-ապրանքագրերի շնորհիվ գործակալությունները, վերավաճառողներն ու խոշոր գովազդատուները կարող են ստանալ մեկ ընդհանուր ամենամսյա հաշիվ-ապրանքագիր: Հաճախորդներին գովազդից ստացված եկամուտների մասին մանրամանս տեղեկություններ տրամադրելու համար դուք կարող եք օգտագործել մեր ամսական հաշվետվությունները, որոնք արտացոլում են յուրաքանչյուր Google Ads հաշվի ցուցանիշները:

գծապատկերի կարգավորման նշավանդակի պատկերակ

Բուջեյի ամբողջական կառավարում

Ստացեք ծանուցումներ բոլոր կառավարվող հաշիվների բյուջեների մասին և հեշտությամբ հետևեք ներկայացված հաշիվ-ապրանքագրերին կառավարող հաշվի վահանակում: «Բյուջե» ներդիրում ցուցադրված են բոլոր վճարումների տվյալները, և դուք կարող եք վերահսկել ու վերլուծել կառավարվող հաշիվներից արված ծախսերը:

Աշխատանքի սկիզբ

Կարգավորեք կառավարող հաշիվները և պարզեցրեք արշավների վերահսկումը:

Սկսել