Գտեք հաճախորդների
ճիշտ բառերի միջոցով

Ստեղծեք գովազդային արշավ՝ օգտագործելով Google Ads-ի Հիմնաբառերի պլանավորման գործիքի առաջարկած բառերը:

Սկսեք օգտագործել Հիմնաբառերի պլանավորման գործիքը

Սեղմեք՝ ներքև ոլորելու համար
«Այժմ մենք կարող ենք հետևել առավել արդյունավետ հիմնաբառերին և պարբերաբար ավելացնել դրանք արշավներում, որպեսզի մեր գովազդի տեքստը համապատասխանի հաճախորդների որոնման հարցումներին»:
Բրեդ Բեյթեր, Արդյունավետ բովանդակության ստեղծման գծով փոխնախագահ, Performics ընկերություն

Աշխատանքի սկզբունքներ

Գտեք նոր հիմնաբառեր

Նախ գտեք բառեր ու արտահայտություններ, որոնք նկարագրում են ձեր արտադրանքները կամ ծառայությունները: Հիմնաբառերի պլանավորման գործիքը կօգնի ձեզ առանձնացնել առավել համապատասխան տարբերակները, որոնք կարող եք կիրառել ձեր պլանում:

Հետևեք հիմնաբառերի որոնման միտումներին

Ստացեք խորհուրդներ դրույքաչափերի համար և դիտեք հիմնաբառերի որոնման հաճախականության վիճակագրությունը: Դա կօգնի ձեզ կրճատել հիմնաբառերի ցանկը և բյուջե սահմանել միայն այն բառերի համար, որոնք իսկապես ուզում եք:

Ստեղծեք ձեր պլանը և կիսվեք ուրիշների հետ

Կազմեք ձեր նախընտրած պլանը և պահեք այն ձեր հաշվում կամ կիսվեք գործակիցների հետ: Այնուհետև դուք կարող եք ստեղծել գովազդների խումբ և դրույքաչափեր նշանակել տարբեր հիմնաբառերի համար՝ նախքան արշավը սկսելը:

Սկսեք կիրառել ավելի արդյունավետ հիմնաբառեր

Ստեղծեք պլան՝ հասկանալու, թե ինչպես կարելի է լավացնել հիմնաբառերի ցանկը և ավելի քիչ գումար ծախսել գովազդի վրա:

ՍԿՍԵՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԻՄՆԱԲԱՌԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԸ