Պարզեցրեք AdWords-ի հետ աշխատանքը

Օգտագործեք այս անվճար հավելվածը` մեծ AdWords հաշիվներ կառավարելու համար:

Ներբեռնել

Սեղմեք՝ ներքև ոլորելու համար

Աշխատանքի սկզբունքներ

Ներբեռնեք ձեր հաշիվները

Տեղադրեք AdWords խմբագրիչը և ներբեռնեք ձեր հաշիվներից մեկը կամ մի քանիսը: Դուք կարող եք շարունակել աշխատանքը նույնիսկ առանց ինտերնետային կապի:

Կառավարեք ձեր գովազդը

Զանգվածային խմբագրման գործիքները թույլ են տալիս արագ փոփոխություններ անել բոլոր հաշիվներում, տեքստ որոնել և փոխարինել այն, պատճենել ու տեղափոխել տարրեր, չեղարկել և վերականգնել փոփոխություններն անմիջապես մի քանի խմբերում ու արշավներում: Ձեզ հասանելի է նաև բոլոր արշավների ու դրանց ենթախմբերի վիճակագրությունը:

Փոփոխություններ արեք բոլոր արշավներում միաժամանակ

Սկզբում դուք կարող եք անել բոլոր փոփոխությունները նախագծում, ապա վերբեռնել դրանք ձեր հաշիվ, այնուհետև արտահանել ու ներմուծել ֆայլերը՝ առաջարկներով կիսվելու և լրացուցիչ փոփոխություններ ավելացնելու համար:

Աշխատեք միաժամանակ բոլոր հաշիվների հետ

Օգտագործեք AdWords խմբագրիչը՝ ձեր գովազդների խմբերն ու արշավները կառավարելու համար:

Ներբեռնել