Արշավներ մեդիա ցանցում
Ընդգրկեք ավելի շատ օգտատերերի տարբեր ռեսուրսներում
Մեդիա հայտարարությունների միջոցով դուք կարող եք խթանել ձեր բիզնեսը, երբ մարդիկ կայքեր են այցելում, տեսանյութեր են դիտում YouTube-ում, ստուգում են փոստը Gmail-ում կամ օգտվում են շարժական սարքերից և հավելվածներից:
Google-ի մեդիա ցանցն ընդգրկում է համացանցի օգտատերերի 90%-ը և ներառում է միլիոնավոր կայքեր, նորությունների էջեր, բլոգներ, այդ թվում՝ Google-ի ծառայությունները, ինչպիսիք են Gmail-ը և YouTube-ը:
ՍկսելԿատարեք առաջին 3 քայլը
Ստեղծեք արշավ
Օգտագործեք տեքստ կամ համադրեք այն պատկերների հետ՝ ձեր առաջարկը ներկայացնելու համար:
Դիմեք ձեր հաճախորդներին
Ընտրեք՝ որտեղ ցուցադրվի ձեր գովազդը՝ հաշվի առնելով օգտատերերի հետաքրքրությունները և ժողովրդագրական տվյալները:
Նշեք բյուջեի չափը
Որոշեք ձեր բյուջեի չափը և վճարեք արդյունքների համար, օրինակ՝ երբ մարդիկ, սեղմելով գովազդի վրա, անցնում են ձեր կայք:
Կապ հաստատեք հաճախորդների հետ իրենց սիրելի կայքերում և հավելվածներում
Իրականացրեք ձեր գովազդային նպատակները
Մեդիա արշավներն ունեն լայն ընդգրկում և կարող են օգնել ձեզ՝
- խթանել բրենդը,
- բարձրացնել ապրանքի ճանաչելիությունը,
- ավելացնել վաճառքների ծավալը,
- ներգրավել նոր պոտենցիալ հաճախորդների:
Ընտրեք ճիշտ ձևաչափ
Ձեզ հասանելի են մեդիա գովազդի տարբեր ձևաչափեր՝ գրաֆիկական կամ մուլտիմեդիա հայտարարություններ ինտերակտիվ տարրերով և անիմացիայով, հասարակ տեքստային ազդերիզներ, հատուկ հայտարարություններ Gmail-ում և գրաֆիկական գովազդ շարժական հավելվածների համար:
Գովազդեք ճիշտ մարդկանց
Ներգրավեք ավելի շատ պոտենցիալ հաճախորդների, օգտագործելով օպտիմալացման տարատեսակ գործիքներ՝ հիմնաբառեր, ժողովրդագրական տվյալներ, տեղադրության մասին տվյալներ և ռեմարկետինգ: Առաջարկեք օգտատերերին ծանոթանալ ձեր բրենդին կամ ապրանքներին և կատարել համապատասխան գործողություններ:
Կատարեք ճշգրտումներ
Վերլուծեք արշավի արդյունավետությունը և փոփոխեք կարգավորումները՝ դրված նպատակներին ավելի արագ հասնելու համար: