Տեղադրեք ձեր գովազդը Google-ում հենց այսօր
Հնարավոր հաճախորդները կտեսնեն ձեր հայտարարությունն այն պահին, երբ Google-ում որոնեն ձեր առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները: Դուք վճարում եք միայն, եթե նրանք սեղմում են գովազդի վրա՝ ձեր կայք անցնելու կամ զանգահարելու համար:

Հեծանիվների արագ վերանորոգում – Ստացեք նույն օրը
Գովազդ example-business.com
Մեկ օրում կվերանորոգենք անիվները, արգելակը և շատ ավելին:
Առավելություններ
Ինչո՞ւ Google Ads
Ներգրավեք ավելի շատ հաճախորդների
Google Ads-ը կօգնի ներգրավել նոր այցելուների ձեր կայք, մեծացնել առցանց վաճառքի ծավալները, ավելացնել զանգերի քանակը և ստեղծել մշտական հաճախորդների բազա:
Գտեք ճիշտ մարդկանց ճիշտ պահի
Մարդիկ կտեսնեն ձեր գովազդը, երբ որոնեն ձեր առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները Google-ում:
Գովազդեք ձեր երկրում և աշխարհով մեկ
Գովազդը կարելի է թիրախավորել ըստ երկրների, տարածաշրջանների, քաղաքների և նույնիսկ կարգավորել ձեր ընկերությունից կամ խանութից որոշակի հեռավորության համար:
Արժեք
Դուք վճարում եք միայն արդյունքների համար
Չկա այցելություն՝ չկա ծախս
Google Ads-ում գրանցումն անվճար է: Դուք միայն վճարում եք, երբ ինչ-որ մեկը սեղմում է ձեր գովազդի վրա, այցելում ձեր կայք կամ զանգահարում ձեզ: Այլ կերպ ասած՝ երբ ձեր գովազդն աշխատում է:
Սկսեք ցանկացած բյուջեյով
Դուք ինքներդ եք որոշում բյուջեյի չափը, ուստի ձեր ծախսերը կախված կլինեն նրանից, թե ինչ նպատակներ եք հետապնդում գովազդի միջոցով: Որոշ ընկերություններ ամսական տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում գովազդի վրա, մյուսները սահմանափակվում են մի քանի հարյուր դոլարով:
Ինչպես սկսել
Գրանցվեք հենց այսօր
Պարզապես հաշիվ ստեղծեք, սահմանեք բյուջեն, գրեք ձեր առաջին գովազդը և որոշեք՝ որտեղ ցուցադրել այն: Դուք կարող եք ցանկացած ժամանակ փոփոխել գովազդի կարգավորումները: