Ձեզ կգտնեն Google Որոնման էջերում

Կոնտեքստային գովազդը հայտնվում է Google-ի որոնման արդյունքներում, երբ մարդիկ փնտրում են ձեր առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները: Դուք վճարում եք միայն այն դեպքում, եթե օգտատերերը սեղմում են գովազդի վրա՝ ձեր կայք այցելելու կամ ընկերություն զանգահարելու համար:

Արշավներ որոնման համակարգում

1

Ստեղծեք ձեր կոնտեքստային գովազդը

Կոնտեքստային գովազդ ստեղծելու համար ձեզնից մի քանի րոպե կպահանջվի: Նկարագրեք, թե ինչ ապրանքներ կամ ծառայություններ եք առաջարկում:

2

Գտեք հաճախորդների հիմնաբառերի միջոցով

Այնուհետև ընտրեք հիմնաբառեր, որոնք հնարավոր հաճախորդները կարող են որոնել Google-ում՝ ձեր ընկերությունը գտնելու համար:

3

Սահմանեք բյուջե կոնտեքստային գովազդի արշավի համար

Նշեք օրական բյուջեն, և ձեր գովազդը պատրաստ է ցուցադրման:

Ինչ տեսք կունենա ձեր գովազդը

Ձեր գովազդը կցուցադրվի Google-ի որոնման արդյունքներում, երբ մարդիկ որոնեն ձեր ընտրած հիմնաբառերը համակարգչով, պլանշետով կամ սմարտֆոնով:
Դուք վճարում եք միայն, եթե նրանք սեղմում են գովազդի վրա՝ ձեր կայք անցնելու կամ ընկերություն զանգահարելու համար: Օրական միլիոնավոր որոնումներ են արվում, և անշուշտ կգտնվեն մարդիկ, որոնց կհետաքրքրի ձեր բրենդը, առաջարկը և որոնք կգնեն ձեր ապրանքը կամ ծառայությունը:

ձեռքի աշխատանքի կերամիկա

Paul's Pottery – Ձեռքի աշխատանքի նրբաճաշակ կերամիկա

Գովազդ example-business.com

Գեղեցիկ ծաղկամաններ, գավաթներ և ավելին: Այցելեք մեզ կամ գնեք առցանց:

Գնահատեք, սովորեք ու աճեք

Երբ ձեր գովազդը հայտնվի համացանցում, դուք կարող եք հաշվետվություններ ստանալ դրա արդյունավետության վերաբերյալ և ցանկացած պահի անհրաժեշտ շտկումներ անել: Դուք նաև կարող եք ստեղծել տարբեր տեսակի գովազդներ՝ տեսնելու, թե որն է առավել արդյունավետը: