Գտեք հաճախորդների համացանցում ու հավելվածներում՝ ցանկացած սարքով:

Google Ads-ի մուլտիմեդիա գովազդը ցուցադրվում է շուրջ երկու միլիոն կայքում և ավելի քան 650 000 հավելվածում, ուստի ձեր գովազդը կտեսնեն բոլոր հնարավոր հաճախորդները:

Մուլտիմեդիա գովազդի տեսակներ

Տեքստային

Ինչպես և Google Որոնման էջերում ցուցադրվող հայտարարությունները՝ մուլտիմեդիա գովազդը կազմված է վերնագրից, նկարագրության երկու տողից և URL-ից:

Gmail-ում

Ցուցադրեք անհատականացված գովազդ Gmail-ում, որպեսզի մարդիկ կարողանան պահել, փոխանցել և դիտել այն իրենց փոստարկղերում:

Ազդերիզ

Պատկերների և ինտերակտիվ մուլտիմեդիայի շնորհիվ՝ գովազդի այս տեսակը թույլ է տալիս օգտագործել անհատականացված դիզայն, փոխազդական տարրեր, անիմացիա և շատ ավելին:

Հավելվածում

Ստեղծեք գովազդային արշավ, թիրախավորելով շարժական հավելվածների որոշակի կատեգորիաներ, և հետևեք հավելվածներում ցուցադրվող ձեր գովազդի արդյունավետությանը:

Ինչպես ցուցադրել մուլտիմեդիա գովազդներ

1

Ընտրեք ձևաչափ և ստեղծեք ձեր գովազդը:

Օգտագործելով ձեր հաշվում առկա ձևաչափերի բազմազանությունը՝ դուք կարող եք հաշված րոպեների ընթացքում ստեղծել տեքստային կամ՛ գրաֆիկական գովազդ:

2

Որոշեք, թե որտեղ կցուցադրվի ձեր գովազդը:

Մուլտիմեդիա գովազդները թույլ են տալիս ստեղծել թիրախավորված գովազդային արշավներ հաճախորդների մասին տեղեկությունների, օրինակ՝ նրանց հետաքրքրությունների և ժողորդագրական տվյալների հիման վրա:

3

Սահմանեք բյուջե:

Որոշեք, թե որքան եք ուզում ծախսել թիրախային լսարանի ուշադրությունը գրավելու համար, և սկսեք ցուցադրել ձեր գովազդն առավել հետաքրքրված մարդկանց:

Գտեք ճիշտ հաճախորդների

Google-ի մուլտիմեդիա գովազդի ցանցը ներառում է միլիոնավոր կայքեր, նորությունների էջեր, բլոգներ ու Google-ի ծառայություններ, ինչպիսիք են Gmail-ը և YouTube-ը: Ցանցը հնարավորություն է տալիս ընդգրկելու ինտերնետի օգտատերերի 90%-ն ամբողջ աշխարհում: Թիրախավորման, հիմնաբառերի, ժողովրդագրական տվյալների ու ռեմարկետինգի կարգավորումների միջոցով դուք կարող եք հրավիրել հաճախորդների ուշադրությունը ձեր ապրանքանիշի կամ առաջարկի վրա և կապվել ձեզ հետ:

Անդադար կատարելագործում

Վերլուծեք ձեր գովազդի վիճակագրական տվյալները՝ առավել հետաքրքրված լսարանը որոշելու համար: Եթե ուզում եք բարձրացնել վաճառքի ցուցանիշները կամ ավելի շատ զանգեր ստանալ հաճախորդներից, Google Ads-ը կօգնի ձեզ հաշվարկել գովազդային արշավների արդյունավետությունը և իրագործել ձեր նպատակները: