Հավելվածների համար համապարփակ արշավների մասին

Գտեք օգտատերերի, որոնց դուր կգա ձեր հավելվածը

Հավելվածների համար համապարփակ արշավներն օգնում են գովազդելու ձեր iOS կամ Android հավելվածը միլիոնավոր մարդկանց Google-ում՝ մեկ գովազդային արշավի շրջանակում: Օգտագործեք Google-ի մեքենայական ուսուցման գործիքը՝ հաճախորդներ գտնելու և գովազդին հատկացվող բյուջեն լավագույն կերպով տնօրինելու համար:

Սկսել

Ստեղծեք գովազդ հաշված րոպեներում

1

Կարգավորեք ձեր գովազդը

Գտեք ձեր Android կամ iOS հավելվածը՝ Apple App Store-ի կամ Play Խանութի տեղեկությունների հիման վրա ստեղծած գովազդը տեսնելու համար: Այնուհետև դուք կարող եք փոփոխել տեքստը և ներբեռնել ձեր հավելվածի պատկերներն ու տեսանյութերը:

2

Ընտրեք բյուջեյի չափը

Որոշեք, թե որքան գումար եք ուզում հատկացնել յուրաքանչյուր տեղադրման համար (տեղադրման արժեքը կամ CPI-ը), և նշեք օրական բյուջեն:

3

Մնացածը կանենք մենք

Ձեզնից շատ բան չի պահանջվում: Պարզապես գործարկեք ձեր գովազդը: Google-ն ավտոմատ կերպով կցուցադրի այն Google Որոնում, Play, YouTube, Gmail և այլ ծառայություններում: Ավելի արժեքավոր օգտատերերի ներգրավելու համար գովազդը, դրույքաչափերը և թիրախավորման կարգավորումներն անընդհատ կթարմացվեն՝ առանց տեղադրման համար թիրախային արժեքը բարձրացնելու:

Բարձր արդյունավետություն՝ առանց լրացուցիչ ծախսերի

Հավելվածների համար համապարփակ արշավներում կիրառվում են մեքենայական ուսուցման ալգորիթմներ, որոնք իրական ժամանակում վերլուծում են ավելի քան 300 միլիոն ազդանշանի հնարավոր համադրություններ ու լավագույն որոշումներ ընդունում յուրաքանչյուր գովազդի համար: Օգտագործեք դրույքաչափերի նշանակման խելացի գործիքը, որը կարգավորում է դրույքաչափերը՝ հաշվի առնելով ձեր անհատական բիզնես նպատակները (թիրախային գինը մեկ կոնվերսիայի համար կամ գովազդային ներդրումների շահավետությունը):

Իրագործեք ձեր հավելվածի խթանմանն առնչվող մարկետինգային նպատակները

Որոշեք, թե օգտատերերի ինչ գործողություններ են ձեզ հետաքրքրում (օրինակ՝ անցնել 2-րդ մակարդակ, կատարել առաջին ուղևորությունը կամ գրանցվել փորձաշրջանի համար): Համապարփակ արշավների գովազդները կցուցադրվեն նրանց, ովքեր ամենայն հավանականությամբ կանեն այդ գործողությունները: