ՀՏՀ
Google Ads-ի հետ կապված հարցեր ունենալու դեպքում պատասխանները կգտնեք մեր ՀՏՀ էջում և գովազդի մասին նյութերում:
Ի՞նչ է Google Ads-ը
Google Ads-ը (նախկինում Google AdWords-ը և Google AdWords Express-ը) առցանց գովազդային լուծում է, որն ընկերությունները կիրառում են իրենց ապրանքներն ու ծառայությունները Google Որոնում, YouTube և այլ կայքերում խթանելու համար: Google Ads-ը նաև հնարավորություն է տալիս գովազդատուներին ընտրել կոնկրետ նպատակներ գովազդի համար, օրինակ՝ «ավելի շատ զանգեր ստանալ հաճախորդներից» կամ «ավելացնել կայքի այցելությունների քանակը»: Google Ads հաշվում գովազդատուները կարող են կարգավորել իրենց բյուջեն, ընտրել թիրախային լսարանը, սկսել կամ ցանկացած ժամանակ դադարեցնել գովազդի ցուցադրումը:
Ի՞նչ է Google AdWords-ը և Google AdWords Express-ը
Google AdWords-ը և Google AdWords Express-ը նոր, կատարելագործված Google Ads-ի նախկին անվանումներն են:
Ինչպե՞ս է աշխատում Google Ads-ը
Google Ads-ը ցույց է տալիս ձեր գովազդը, երբ մարդիկ առցանց որոնում են ձեր առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները: Google Ads-ի խելացի տեխնոլոգիաների միջոցով պոտենցիալ հաճախորդները տեսնում են գովազդը այն պահին, երբ իսկապես հետաքրքրված են դրանով:
- Նախ դուք պետք է ընտրեք գովազդի նպատակը, օրինակ՝ «ավելացնել կայքի այցելուների թիվը» կամ «ավելի շատ զանգեր ստանալ հաճախորդներից»:
- Այնուհետև պետք է նշեք աշխարհագրական տարածքը, որտեղ տարածվի գովազդը: Դա կարող է լինել փոքր շառավղով ձեր ընկերության շրջակայքը կամ ավելի մեծ տարածք՝ քաղաքներ, շրջաններ կամ երկրներ:
- Վերջում դուք նշում եք ձեր ամսական բյուջեի սահմանաչափը:
Հաստատվելուն պես գովազդը կհայտնվի ամեն անգամ, երբ ձեր նշված տարածքում օգտատերերը որոնեն ապրանքներ կամ ծառայություններ, որոնք դուք կարող եք առաջարկել: Դուք վճարում եք միայն այն դեպքում, եթե մարդիկ, տեսնելով գովազդը, գործողություններ են կատարում, օրինակ՝ սեղմում են դրա վրա կամ զանգահարում ձեզ:
Ի՞նչ տեսակի գովազդներ կան Google Ads-ում
Google Ads-ն առաջարկում է երեք հիմնական տեսակի գովազդ.
- Արշավներ որոնման համակարգերում – Սովորաբար տեքստի տեսքով այս գովազդը ցուցադրվում է Google Որոնման արդյունքներում, երբ որևէ օգտատեր փնտրում է այն, ինչ դուք կարող եք առաջարկել:
- Արշավներ մեդիա ցանցում – Սովորաբար պատկերի տեսքով այս գովազդը հայտնվում է կայքերում ու հավելվածներում, որոնք այցելում են ձեր հաճախորդները:
- Տեսարշավներ – Սովորաբար հոլովակի տեսքով 6-ից 15 վայրկյան տևողությամբ այս գովազդը ցուցադրվում է YouTube-ի տեսանյութերը նվագարկելուց առաջ կամ դրա ընթացքում:
Մանրամասն արշավների տեսակների, այդ թվում՝ Առևտրային արշավների, Հավելվածների համար համափարպակ արշավների և գովազդելու այլ եղանակների մասին դիտեք այստեղ:
Ի՞նչ է CPC-ն (մեկ սեղմումի գինը) կամ PPC-ն (սեղմումի համար վճարը)
CPC-ն (մեկ սեղմումի գինը) կամ PPC-ն (սեղմումի համար վճարը) այն գումարն է, որը դուք վճարում եք, եթե օգտատերը սեղմում է ձեր գովազդի վրա:
Վճարման մյուս մոդելներն են՝
- CPI-ը (մեկ ցուցադրման գինը), որը դուք վճարում եք գովազդի ցուցադրումների քանակի համար, նույնիսկ եթե օգտատերերը չեն սեղմում դրա վրա.
- CPE-ն (մեկ փոխազդման գինը), որը դուք վճարում եք օգտատերերի որոշակի գործողությունների, օրինակ՝ տեսագովազդի դիտման համար:
Որքա՞ն արժե Google Ads-ը
Google Ads-ի ծառայությունների գինը որոշվում է ձեր բյուջեի կարգավորումների հիման վրա: Google Ads-ում դուք կարող եք աշխատել գրեթե ցանկացած բյուջեով: Դուք վճարում եք, միայն երբ մարդիկ արձագանքում են գովազդին, օրինակ՝ այցելում են ձեր կայք կամ զանգահարում ձեզ: Google Ads-ում դուք պարտավորված չեք վճարել որոշակի չափի նվազագույն գումար կամ կնքել պայմանագիր որոշակի ժամանակահատվածով: Դուք ցանկացած պահի կարող եք դադարեցնել գովազդը: Մեկ սեղմումի կամ զանգի գինը կարող է տարբերվել՝ կախված մի քանի գործոններից: Իմանալ ավելին:
Ինչպե՞ս գովազդել Google-ում
Google Ads-ում աշխատանքը սկսելու համար նախ գրանցվեք: Հետևելով հրահանգներին՝ դուք մի քանի քայլից կստեղծեք ձեր առաջին գովազդը: Գրանցման հետ կապված հարցեր ունենալու դեպքում դիմեք Google Ads-ի մասնագետներին, որոնք կօգնեն ձեզ կարգավորել նոր հաշիվը և նույնիսկ առաջին գովազդային արշավը՝ առանց հավելյալ վճարի: