Սահմանեք ձեզ հարմար բյուջե

Google Ads-ում դուք եք կառավարում ձեր բոլոր ծախսերը: Դրանք երբեք չեն գերազանցում ամսական բյուջեի սահմանաչափը, և դուք ցանկացած պահի կարող եք դադարեցնել գովազդի ցուցադրումը:

Սկսել

Վճարման սկզբունքներ

Նշեք բյուջեի սահմանաչափը

Սահմանեք ամսական բյուջեն, և ձեր ծախսերը երբեք չեն գերազանցի այն:

Կայացրեք ճկուն որոշումներ

Մենք չենք պահանջում կնքել երկարաժամկետ պայմանագիր: Դուք ցանկացած պահի կարող եք փոփոխել սահմանած բյուջեն կամ դադարեցնել գովազդի ցուցադրումը:

Վճարեք արդյունքի համար

Դուք վճարում եք, միայն երբ մարդիկ գործողություններ են կատարում, օրինակ՝ սեղմում են գովազդի վրա՝ ձեր կայք այցելելու կամ ձեզ զանգահարելու համար:

Ընտրեք բյուջե, իսկ մենք կգնահատենք արդյունքները

Google Ads-ը նախատեսում է գրեթե ցանկացած բյուջե: Որոշեք, թե որքան եք ուզում ծախսել, և մենք կցուցադրենք ձեզ ակնկալվող արդյունքները:

Փոխեք ըստ ցանկության, սկսեք և դադարեցրեք ցանկացած պահի

Փորձեք Google Ads-ը՝ առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու պարտավորության: Դուք ցանկացած ժամանակ կարող եք սկսել կամ դադարեցնել գովազդի ցուցադրումը: Անհրաժեշտության դեպքում դուք նաև կարող եք փոփոխել բյուջեն, օրինակ՝ տոն օրերի համար կամ նոր ապրանքի թողարկման առիթով:

Վճարեք իրական արդյունքների համար

Google Ads-ում հաշիվ ստեղծելն անվճար է: Դուք վճարում եք միայն հաճախորդների գործողությունների համար, օրինակ՝ երբ նրանք սեղմում են ձեր գովազդի վրա, այցելում ձեր կայք կամ զանգահարում ձեզ:

Մենք կներկայացնենք ձեզ հաշվետվություններ ու վիճակագրական տվյալներ, որպեսզի դուք կարողանաք հետևել արդյունքներին և ներդրումների արդյունավետությանը:

Վերահսկեք ձեր գովազդային ծախսերը և ստացեք արդյունքներ

Ուզո՞ւմ եք իմանալ դրույքաչափերի նշանակման առաջադեմ ռազմավարությունների մասին

Google-ն առաջարկում է գովազդային աճուրդներում դրույքաչափերի նշանակման մի շարք ռազմավարություններ՝ կախված ձեր բիզնեսի և որոշակի արշավի նպատակներից: