Ստեղծեք ձեր առաջին գովազդը ընդամենը մի քանի քայլով

Google Ads-ի միջոցով դուք կարող եք պատմել ամբողջ աշխարհին ձեր բիզնեսի եզակիության մասին և դիմել այն մարդկանց, ում կհետաքրքրի ձեր առաջարկը:

Սկսել

Քայլ 1

Որոշեք՝ որտեղ գովազդել

Գովազդեք ամբողջ աշխարհով կամ ձեր շրջակայքում: Դուք ինքներդ եք որոշում՝ որտեղ տարածել ձեր գովազդը, իսկ մենք կցուցադրենք այն ճիշտ մարդկանց:

Իմանալ ավելին

Քայլ 2

Ստեղծեք ձեր ուղերձը

Հաճախորդներին ոգևորելու համար նկարագրեք ձեր բիզնեսի առավելությունները 3 կարճ նախադասությամբ կամ ստեղծեք տպավորիչ ազդերիզ՝ ավելացնելով պատկերներ:

Իմանալ ավելին

Քայլ 3

Սահմանեք ձեր բյուջեն

Դուք երբեք ամսական սահմանված գումարից ավել չեք վճարի և ցանկացած պահի կարող եք փոխել գումարի չափը կամ դադարեցնել վճարումները: Դուք նաև կստանաք ձեր բյուջեից ակնկալվող արդյունքների ցուցանիշները:

Իմանալ ավելին

Քայլ 4

Մեկնարկեք արշավը

Մարդիկ կտեսնեն ձեր գովազդը, երբ որոնեն ապրանքներ կամ ծառայություններ, որոնք դուք կարող եք առաջարկել: Գովազդը կցուցադրվի Google Որոնում և Google Քարտեզներ ծառայություններում, ինչպես նաև մեր գործընկերների որոնման կայքերում:

Դուք վճարում եք միայն արդյունքների համար, օրինակ՝ երբ մարդիկ սեղմում են գովազդի վրա՝ ձեզ զանգահարելու, կայք այցելելու կամ ձեր խանութ տանող երթուղին ստանալու համար:

Google-ն օգնում է ավելի լավը դարձնել ձեր գովազդը ժամանակի ընթացքում

Մենք գիտենք, թե որքան կարևոր է կենտրոնանալ բիզնեսի առանցքային հարցերի վրա: Մեր խելացի տեխնոլոգիան կօգնի ձեզ գտնել ուղիներ՝ գովազդը կատարելագործելու և ավելի բարձր արդյունքներ ունենալու համար:

Դուք նաև կստանաք հաշվետվություններ, վիճակագրական տվյալներ և ընթացիկ խորհուրդներ, որոնց միջոցով կարող եք հետևել ձեր հաջողություններին և ավելի արդյունավետ դարձնել գովազդը:

Ձեր նպատակը

Ընտրեք Ստանալ զանգեր՝ հեռախոսով հաճախորդների հետ հանդիպումներ նշանակելու, աշխատանքը պլանավորելու և գործարքներ կնքելու համար:

Ընտրեք Այցելել խանութ, եթե ունեք խանութ, որի եկամուտը կախված է այցելուների քանակից:

Ընտրեք Կատարել գործողություններ կայքում, եթե ուզում եք, որ մարդիկ գնումներ անեն ձեր առցանց խանութում, գրանցվեն՝ ծանուցումներ ստանալու համար կամ ձևանմուշներ լրացնեն:

Որտեղ կցուցադրվի ձեր գովազդը

Որպեսզի գովազդը ծառայի իր նպատակին, այն պետք է ճիշտ լսարան տեսնի: Google Ads-ը հնարավորություն է տալիս ընտրել՝ որտեղ կցուցադրվի ձեր գովազդը, օրինակ՝ ձեր խանութի շրջակայքում որոշակի շառավղի վրա կամ կոնկրետ տարածաշրջաններում ու երկրներում:

Ձեր ուղերձը

Google Ads-ում դուք կարող եք արագ ստեղծել գովազդի տեքստը և ավելացնել լուսանկարներ: Մենք առաջարկում ենք գովազդի բազմաթիվ ձևաչափեր, որոնցից կօգնենք ձեզ ընտրել առավել արդյունավետները՝ ըստ ձեր մարկետինգային նպատակների:

Ձեր բյուջեն

Google Ads-ում դուք կարող եք որոշել, թո որքան գումար ծախսել՝ առանց գերազանցելու ամսական սահմանաչափը: Դուք պարտավորված չեք ծախսել որոշակի չափի նվազագույն գումար: Մենք կառաջարկենք բուջե՝ հաշվի առնելով նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների փորձը, և կներկայացնենք ակնկալվող արդյունքները, որոնց կարող եք հասնել արդեն մեկ ամսից:

Ստեղծեք ձեր առաջին գովազդը

Գովազդի առաջադեմ ռազմավարություննե՞ր եք փնտրում

Ուսումնասիրեք արշավների բոլոր տեսակներն ու գործիքները՝ ձեր գովազդի հնարավորություններն ընդլայնելու համար: